copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 17:18 12-07-2026

Ադրբեջանը եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրի, պահպանելու է Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Տգիտությունը կործանում է պետություն, ինչպես չինական ասացվածքն է ասում` «չխփված մեկ մեխի պատճառով տանուլ են տալիս ամբողջ պատերազմը»։

Ադրբեջանը եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրի, պահպանելու է Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը։ Ավելին` խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու տարածքային հավակնությունները, խորացնելու են այսպես կոչված «արևմտյան ադրբեջան» թեզի շրջանառումն ու պահանջների ձևակերպումը։

Հայաստանի իշխանությունները ստորագրված պայմանագրի սիրույն, որպեսզի ցույց տան, թե իրենք լավ բան են արել, փորձելու են Ադրբեջանի պահանջները կուլիսներում լուծել, զիջումները ներկայացնել հայկական նախաձեռնություն, որպեսզի հասարակության մոտ հակազդեցություն չլինի։

Դրա օրինակն արդեն ունենք` Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելու ցանկությունը ներկայացնել իբր հայկական կողմի ցանկություն, Հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնել իբր սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտություն (հենց այն տարածքում, որտեղ Հայաստանն հող է հանձնում, բայց ոչ այն տարածքում, որտեղ Հայաստանը իր օկուպացված շրջանները պետք է ստանար):

Եթե կարծում եք, թե Նիկոլին ընտրելով խաղաղություն եք ստանալու, հիասթափեցնեմ` ստանալու եք զիջումներ, կորուստներ ու ապագայում նոր պատերազմների առիթներ:

Մերձավոր Արևելքը, որին հարում է նաև Հարավային Կովկասը, միշտ լինելու է պատերազմների կիզակետում, որովհետև այստեղ պատերազմն ու հակամարտությունները ընդհանուր համակարգի սովորական վիճակն են։

Որ պետությունները դա հասկացել են, նրանք կկարողանան գոյատևել, որ պետությունները չեն հասկացել և գնում են փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելու իռացիոնալ գաղափարների հետևից, նրանք զրկվելու են հարատևման հնարավորությունից հօգուտ առավել դոմինանտ կողմերի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում