copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:27 04-07-2022

Ով է համարվում լկտի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարեց, որ եթե ընդդիմությունը պաշտոնանկ արված Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի փոխարեն առաջադրի թեկնածուի, որը, Սիմոնյանի չափանիշներով, «լկտի» չի լինի, ապա հնարավոր է, որ նրան ընտրեն ԱԺ փոխնախագահի կամ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Անդրադառնալով նաև ընդդիմության բողոքի ակցիաներին՝ Սիմոնյանն, ըստ էության, ասաց, որ ցուցարարներն էլ են իրենց «լկտի» պահել, սեռական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել փողոցում իրենց չմիացողների հասցեին․

«Վերջիվերջո ի՞նչ ա նշանակում մարդկանց տների վրա գնալ։ Ես մանկահասակ 2 երեխա ունեմ, ինչ ա նշանակում 1000- 2000 սեռական բնույթի վիրավորանք հնչեցնող էն բոլոր մարդկանց հասցեին, որոնք փողոցով անցնում և չեն միանում՝ վիրավորելով գնալ մարդկանց տան վրա»,- ասաց Սիմոնյանը։

Հետաքրքիր է, որ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ Փաշինյանի համակիրներն ու թիմակիցներն էին գնում մարդկանց տներ, ծաղկեպսակներ ու դագաղներ դնում նրանց տների առջև, վիրավորական բովանդակությամբ պաստառներ պարզում։ Օրինակ՝ Շուշան Պետրոսյանի և Արփինե Հովհաննիսյանի տներն էին գնացել, նշված գործողությունները կատարել, փողոցում սև ժապավեններ էին կապել՝ վրան այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչների անուններով։ Մարդկանց տների վրա գնալու գործողությունները չավարտվեցին նույնիսկ իշխանության գալուց հետո։ Մարդկանց ահաբեկելու համար նույնիսկ հատուկ խումբ էր ստեղծվել՝ «Հեղափոխության պահապանները», որոնք հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա, «Գյուղապետ» մականվամբ անձին ստիպել, որ Փաշինյանին վիրավորելու համար ներողություն խնդրի և այլն։ Այս դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվեցին, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։

Ինչ վերաբերում է «լկտիությանը», իհարկե, դեռ պարզ չէ, թե Սիմոնյանի չափանիշներով ինչն է համարվում «լկտիություն», բայց նույն Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը իրար երկրի խորհրդարանում էլ ինչ ասես, որ չանվանեցին՝ «քաղաքական տրյապկա», «անբարոյականի վաստակ», այժմ նույն իշխանության մաս են։ Այս իշխանության օրոք խորհրդարանում մի քանի անգամ ծեծկռտուք է եղել, ընդդիմադիր պատգամավորներ են ծեծվել։ Պաշտոնատար անձանց կողմից նույնիսկ լրագրողներ են ծեծվել, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ բառիս բուն իմաստով գողացել էր լրագրողի հեռախոսը և դիմել փախուստի, իսկ հարցին, թե ինչ իրավունքով է դա արել, պատասխանել էր․ «Իմ իրավունքով»։

Երկրի ղեկավարի մակարդակով հնչել են հետևյալ արտահայտությունները՝ «պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», «բռնելու ենք, շինենք» և այլն, իսկ պատերազմում զոհված զինծառայողներին Փաշինյանը «պյուս- մինուս»-ով էր հաշվում։ Նիկոլ Փաշինյանին են պատկանում նաև «ծախված լրագրողներ», «կոռումպացված հոգևորականներ», «վնգստացող դատավորներ» արտահայտությունները, որոնցով մարդկանց տարբեր խմբեր են թիրախավորվում։ Շարքն, իհարկե, կարելի է շարունակել, բայց ո՞ւմ պետք է առաջադրի ընդդիմությունը, որ իշխանությունն իր չափանիշներով նրան լկտի չհամարի։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
19:12 Ընտրողները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին
17:00 Անելյա Գուբրյանի ոտքը ակնհայտ խերով չէր Ալեն Սիմոնյանի կյանքում
14:17 Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Մարուքյան
12:56 Լույս էիր, անմեղ ու խելացի, հրեշտակ դարձար. Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է 12-ամյա տղայի ընտանիքին
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով