copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:51 04-07-2022

ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով՝ դատավորի նկատմամբ կհարուցվեն կարգապահական վարույթներ. Մինասյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Նախագծով հնարավորություն է նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ, այսինքն՝ նաև ՄԻԵԴ-ի այն վճիռներով, որոնք կայացվել են մինչ օրենսգրքի այս փոփոխությունը», - ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր նախագիծը ներկայացնելիս ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

Լիազրությունների դադարեցում հնարավոր է լինելու կիրառել, եթե հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման հանգամանքով։

«Առաջարկում ենք 144-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1-ին կետում, հանել «բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի» բառերը, փոխարինել «բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով»։

Նախագիծը 6 կողմ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո