Ներքին 3 տարի առաջ - 21:30 26-12-2022

Պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չի կատարում, բայց անհատ դատավորի կարգապահական տույժի են ենթարկում․ Նախշքարյան

Պետությունը չի լուծում դատավորների ծանրաբեռնվածության հարցը, որ մենք կանգնենք ԲԴԽ-ի առաջ։ Այս մասին այսօր ԲԴԽ նիստից հետո ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանն՝ անդրադառնալով դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը։

Նախշքարյանն ասաց, որ իր համար անակնկալ էր ԲԴԽ-ի խիստ որոշումը, քանի որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ լուծելու դատավորների ծանրաբեռնվածության հարցը, այդ պոզիտիվ պարտականությունը պետությունը պարտավոր է իրականացնել գործադիր և օրենսդիր մարմինների միջոցով։ «Առնվազն երկու տարի շարունակ գոնե քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները դիմել են ԲԴԽ-ին, մասնակցել բոլոր նախագծերի քննարկմանը, փորձել են այդ հարցը բարձրաձայնել, բացատրել բոլոր հնարավոր հարթակներում, որ կոլապս է ստեղծվել, գոնե Երևան քաղաքում»։

Նա ընդգծեց, որ թեև տարբեր հարթակներում խոսում են, որ գիտեն ծանրաբեռնվածության մասին, որ փորձում են լուծել, բայց առ այս պահը որևէ գործողություններ չեն իրականացվել։ «Ստացվում է, որ պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, դրա փոխարեն անհատ դատավորի կարգապահական տույժի ենթարկեցին, իսկ մեկ դատավորի, որը շատ լավ դատավոր էր, նրա լիազորությունները դադարեցվեցին։

Գտնում եմ, որ դա չէր կարելի անել, քանի դեռ պետությունը գերծանրաբեռնվածության հարցը չի լուծել։ Ստացվում է՝ նման կարգապահական պատասխանատվության այս պարագայում պետք է ենթարկվեն բոլոր դատավորները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ