Ներքին 4 տարի առաջ - 14:46 24-06-2022

Ոստիկանները բացահայտել են «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և երկաթե զանգի գողությունները

Հունիսի 20-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:

Նույն օրերին նմանատիպ մեկ այլ գողություն էլ Սայաթ-Նովայի պողոտայում էր եղել: Գողացել էին Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգը:

«Ցավալին այն է, որ սրանք նմանատիպ առաջին գողությունները չէին. մեկ անգամ չէ կոչնակ հնչեցվել, որ համատարած գողանում են արձանների մետաղական մասերը, անգամ՝ աբողջական արձաններ: Նաև մեկ անգամ չէ, որ նման հանցագործությունները բացահայտվում են: Գերակշիռ մասով բացահայտվում են, ինչպես եղավ և այս անգամ», - ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզեցին, որ գողություններն արել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում հունիսի 23-ի ցերեկը նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, գողոնը հայտնաբերվել է:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

22:30 5 անշարժ գույք, 75.1 մլն անկանխիկ, 20.9 մլն կանխիկ, 34.8 մլն եկամուտ. Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
23:47 Պարագվայի Սենատը բանաձև է ընդունել Մբապեի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
18:00 Կյանքում բիզնեսով չզբաղվածը ԱԺ-ն թողնում է, որ բիզնեսով զբաղվի
22:58 Քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
21:07 Տեսան՝ ճգնաժամ չկա, հիմա բառախաղի հետևից են ընկել. Գյումրիի փոխքաղաքապետ