copy image url
Ավելին 3 տարի առաջ - 12:03 17-01-2023

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանը սպասարկել է 111 687 ընթերցողի. ԿԳՄՍՆ

Հայաստանի ազգային գրադարանն ամփոփել է 2022 թվականի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022 թ. գրադարանն ունեցել է 111687 ընթերցող, 24010՝ էլեկտրոնային շտեմարաններից օտվող, 82530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 670 826: «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը կազմել է 12 միլիոն 195 հազար 435 էջ:

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանում առավել մեծ պահանջարկ են ունեցել հայ ժամանակակից հեղինակներից Սյունե Սևադան, Նարինե Աբգարյանը, Մելիք Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը։ Արտասահմանյան գրողներից 2022 թվականին առաջատար են եղել Խալեդ Հոսեյնին և Ագաթա Քրիստին։ Ընթերցողների մեջ գերակշռող խումբը 19-25 տարեկաններն են։
Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է նաև «Հայաստանի գրադարանները 2021 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծություն ձեռնարկը։

Վերլուծական տվյալներում ընդգրկվել են Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, գիտատեխնիկական և գիտաբժշկական գրադարանների տարեկան ամփոփ տվյալները։ Գրքում ընդրկվել են 10 մարզային գրադարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 23 գրադարանների տվյալները։ Գրադարանների վիճակագրական ամփոփ տվյալներում առանձին ներկայացվել են հանրապետության բուհական գրադարանները, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գործող գրադարանները։

Այս հրատարակությունն օգնություն է գրադարաններին, ԶԼՄ-ներին, տեղեկատվական-վերլուծական հաստատություններին ՀՀ տարածքում գործող գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու համար։

Գիրքը կազմել և աղյուսակները համադրել է Լիլիթ Մուրադյանը։
Համաձայն գրքում զետեղված հաշվետվությունների՝ ՀՀ-ում 2021 թ. գործել է հանրային բնույթի 651 գրադարան, որից՝ 10 մարզային, 117՝ քաղաքային, 502՝ գյուղական, 22՝ մանկական: Հրատարակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը