Ներքին 4 տարի առաջ - 19:49 20-06-2022

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը ծնվել է անպարտելիության կրկնակի չափաբաժնից, իսկ Փաշինյանը կենցաղային հող է․ Ղազարյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները, այսօր ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրել։ Հանրահավաքի ընթացքում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարայանը, պատասխանելով հարցին, թե հետևել է արդյոք երեկ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքերին, այդ թվում՝ նաև իշխանության արձագանքին, և ինչ տպավորություններ ունի, ասաց․ «Կարծում եմ, որ տեղի ունեցածը արդեն մեր հասարակական կյանքի համար դարձել է սովորական երևույթ, որովհետև երբ Նիկոլ Փաշինայնի կողմից Վայոց Ձորի մարզպետ նշանակված Տրդատ Սարգսյանը հայտնվել էր մի նման պատմության կիզակետում, որի հետևանքով գյումրեցի զինվորականը մինչև հիմա գտնվում է կոմայի մեջ, միակ հաջորդող իրադարձությունը դրան եղել է այն, որ Տրդատ Սարգսյանը դրանից հետո դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, հետո ընտրվել Աժ պատգամավոր, փաստաբանը, որն իրեն ուզում էր արդարացնել, նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ, իսկ Տրդատի եղբայրը՝ մարզպետի տեղակալ։ Ինչ վերաբեմունք է ցուցաբերել մեր հասարակությունը դրա նկատմամբ։ Հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց և սպանեց հղի կնոջը, պաշտոնական հաղորդագրությունները եղան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տեղում զանգել է շտապօգնություն, հետո ասացին, որ Փաշինյանը ընդհանրապես տեղյակ չի եղել, որ նման բան է տեղի ունեցել։ Հիմա, եթե հետևես Ոստիկանության հաղորդագրություներին, կստացվի, որ Ալեն Սիմոնյանը ծնվել է անպարտելիության կրկնակի չափաբաժնից, իսկ Նիկոլ Փաշինյանը իրենից ներկայացնում է կենցաղային հող»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի