Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 19:58 18-06-2022

Արքայազն Չարլզի կինը Vogue-ի հարցազրույցում իրեն «ծեր չղջիկ» է անվանել

Կորնուոլի դքսուհի Կամիլան առաջին անգամ հայտնվել է բրիտանական Vogue-ում։ Ամսագրի կայքը հրապարակել է Ուելսի արքայազն Չարլզի կնոջ հետ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի նկար ֆոտոշարքից։

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հարսը հարցազրույց է տվել բրիտանական Vogue-ին։ «Կներեք, որ այս առավոտ դուք պետք է նկարեք ծեր չղջիկի»,- ասել է Կորնուոլի դքսուհին լուսանկարիչ Ջեյմի Հոքսվորթին, որը ժամանել էր Քլարենս հաուս: «Ես մի քանի (սոսնձված) եղունգ ունեի, բայց երեկ բոլորը կորցրի այգեգործության ժամանակ»,- ավելացրել է նա՝ ողջունելով նկարահանող խմբին:

Ուելսի արքայազնի կինը լրագրող Ջայլս Հաթերսլիին տված հարցազրույցում, իր տարեդարձի նախօրեին, խոսել է տարիքի մասին։ «Ո՞վ է իրականում ցանկանում դառնալ 75 տարեկան: Ճշմարտությունն այն է, որ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Այդպիսին է կյանքը:- տարիքի մասին իր դատողություններն է ներկայացրել նա:- Ես շատ ուրախ կլինեի, եթե կարողանայի ժամանակը հետ դարձնել: Երբ հասնում ես որևէ մեծ թվի, լինի դա 30, 50, 70, մտածում ես՝ Աստված, դա այնքան շատ է»:

Հարցին, թե նախատեսվում են արդյոք ծննդյան տարեդարձի խոշոր միջոցառումներ, նա պատասխանել է, որ համեստորեն կնշի տոնն ընտանիքի հետ։

Կորնուոլի դքսուհին նաև խոստովանել է, որ իր համար «հեշտ չէր», երբ իրեն համեմատում էին Ուելսի արքայազնի նախկին կնոջ՝ արքայադուստր Դիանայի հետ, բայց ինքը սովորել է իր հասցեին ուղղված քննադատությանը։

«Մենք միշտ միասին նստում ենք, մի բաժակ թեյ ենք խմում և քննարկում նախորդ օրը,- պատմել է նա ամուսնու հետ անցկացրած ժամանակի մասին: -Դրանից հետո նստում ենք նույն սենյակի տարբեր անկյուններում և գիրք կարդում՝ ամեն մեկն իրենը։ Դա շատ հանգստացնող է, քանի որ մենք գիտենք, որ պետք չէ խոսել: Պարզապես պետք է միասին լինել»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է