copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:46 12-04-2022

Վահագն Ալեքսանյանին ես «քոռ խոզ» չեմ անվանել, ինչպես վերջերս անվանել էր նրան մի քաղաքացի, նույնիսկ «Նիկոլ Փաշինյանի ուսապարկ» չեմ անվանել․Վահե Մակարյան

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔՊ-ի այսօրվա տարածած հայտարարությանը, թե իբր լրագրող Վահե Մակարյանը սպառնացել է ՔՊ-ական պտագամավոր Վահագն Ալեքսանյանին․

« «Սպառնալից հայտարարություն»
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցությունն այսօր, դիմելով «սիրելի հայրենակիցներին և լրագրողական համայնքի հարգելի ներկայացուցիչներին», մի հայտարարություն է տարածել իմ մասին, գուցե՝ իմ դեմ։

Հայտարարությունից տեղեկացա, որ «այսօր ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը», այսինքն՝ ես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել եմ սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ»։
Հիմա փորձում եմ հիշել, թե հատկապես ի՞նչ ձևով եմ ես սպառնացել այդ պատգամավորին։ Վահագն Ալեքսանյանին ես «քոռ խոզ» չեմ անվանել, ինչպես վերջերս անվանել էր նրան մի քաղաքացի, նույնիսկ «Նիկոլ Փաշինյանի ուսապարկ» չեմ անվանել, չնայած՝ համացանցում ու մամուլում շատերը նրան այդպես են կոչում՝ իր հայտնի ելույթից հետո։

Անգամ չեմ հիշեցրել, որ ժամանակին՝ ԲՀԿ երիտթևի անդամ եղած շջանում, հիացած է եղել Ռոբերտ Քոչարյանով, չեմ հիշեցրել, որ նա այն պատգամավորն էր, որն աքացիներով ու սեռական հայհոյանքներ տեղալով՝ հարձակվել էր ընդդիմության վրա՝ Նիկոլ Փաշինյանի իշմարով։ Մի կարճ «զրույց» ենք ունեցել ԱԺ միջանցքում, երբ ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու վերաբերյալ փորձում էի մեկնաբանություն ստանալ ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանից, ինչին ինքը միջամտեց եւ հանկարծ իմանում եմ, որ գնացել «վերադասին» բողոքել է, թե՝ «հասեք, փրկեք, Վահե Մակարյանն ինձ վիրավորել ու սպառնացել է»։

Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս եմ «սպառնացել», որ մի ամբողջ խմբակցություն հայտարարություն է տարածել իմ համեստ անձի մասին։ Կարո՞ղ է «սպառնացել եմ», որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», թե՞ ձեռքիս միկրոֆոնն են զենքի նմանեցրել, կամ Արցախի ու Արցախի դրոշի թեմայով հարց տալն արդեն սպառնալիք են դիտարկում»,- գրել է Մակարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում