Լուռ Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 02:17 16-06-2022

Գծանշիր ինքդ

2022 թ․ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու գործառույթն անցել է համայնքին:

2022-ը կիսվել է, բայց մայրաքաղաքի փողոցների մեծ մասը գծանշված չէ։

Քաղաքապետարանը բյուջեից գծանշումների համար հատկացրել է 448 մլն 808 հազ․ դրամ։ Դրանից 360 մլն 600 հազ․ դրամը հորիզոնական գծանշումների համար է։ 56 մլն 400 հազարը՝ միջանցիկ, բաժանարար պատերի հարդարման և ներկման համար։ 31 մլն 807 հազ․ դրամը՝ թերմոպլաստ և սառը պլաստ տեղադրելու համար։

Մայրաքաղաքում գծանշումները սկսեցին իրականացվել միայն մայիսի վերջին օրերին։

Այդ մասին մեծ շուքով հայտարարեց քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Իբր աշխատանքների ավել վաղ սկսելուն խանգարում էր եղանակը։

Միայն թե հիմա էլ գծանշվում են հիմնականում այն հատվածները, որտեղից հնարավոր է եկամուտ ունենալ։ Գծանշվում են մեծամասամբ տեսախցիկի տեսանելիության դաշտում գտնվող փողոցները։ Մյուս փողոցներում գծանշումները մաշված են ու գրեթե անտեսանելի։

Գծանշումների բացակայությունը կարող է վթարների պատճառ դառնալ և մարդկային կյանքեր արժենալ։

Մնում է` քաղաքապետարանը հայտարարի նոր ակցիայի մասին. ամեն քաղաքացի ինքը պետք է գծանշի իր տարածքը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի