Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:18 15-06-2022

Թուրքիան Հունաստանից պահանջել է ապառազմականացնել կղզիները

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայմանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է:

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար:

Հունական կողմին ներկայացնելով որպես օրինախախտ, ագրեսիվ տրամադրված կողմ, որն ապակառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, Չելիքը պահանջել է Հունաստանից կղզիների ապառազմականացում:

Թուրք գործիչը Հունաստանին մեղադրել է նաև պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել իրենց զգայունությունը «Կապույտ հայրենիք» դոկտրինի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել