Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 17:02 11-06-2022

Սուպերմոդել Հայդի Քլումը կադրեր է հրապարակել դստեր ավարտական երեկոյից

Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը ցուցադրել է կադրեր դստեր՝ 18-ամյա Լենիի ավարտական ​​միջոցառումից։ Պոդիումի աստղի տեսանյութերով կիսվել են սոցցանցերում։

Հայդի Քլումը սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է 18-ամյա դստեր՝ Լենիի ավարտական ​​երեկոյի պաշտոնական մասի կադրերով։ Սուպերմոդելի կողմից հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, որ նրա ժառանգորդուհին՝ մուգ կապույտ մանտիայով և քառակող գլխարկով, ստանում է միջնակարգ դպրոցի ավարտական վկայականը և սեղմում դասավանդողների ձեռքը: Մեկ այլ տեսանյութում աղջիկը երկինք է նետում գլխարկը։ «Ես հպարտանում եմ քեզնով»,- մակագրել է հանրահայտ մայրիկը։

Լենին ավարտել է Սանտա Մոնիկայի (ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ) Pacifica Christian High School-ը: Աղջիկն իր առաջին քայլերն է անում մոդելային բիզնեսում: 2020 թվականի դեկտեմբերին նա մոր հետ նկարահանվել է գերմանական Vogue-ի հունվարյան համարի շապիկի համար՝ դա նրա դեբյուտն էր որպես մոդել։ Մեկ տարի անց նա առաջին անգամ բարձրացել է պոդիում Der Berliner Salon ցուցադրության ժամանակ՝ Բեռլինի նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Բացի Լենիից, որի հայրը իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեն է, Հայդի Քլումն ունի երեք երեխա նախկին ամուսնուց՝ երգիչ Seal-ից. որդիներ՝ Հենրին և Յոհանը, և դուստր՝ Լուն։ 2019 թվականի փետրվարից սուպերմոդելն ամուսնացած է երաժիշտ Թոմ Կաուլիտցի հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ