Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 13:10 10-06-2022

Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի հունիսի 3-11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում կայանալիք «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին:

Մնջախաղի թատրոնը փառատոնին կներկայանա «Շերանիկ» բեմադրությամբ:

Բեմադրության առիթը 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են, ժանրը պատմական միմոդրաման է:

Բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայկական հռչակավոր մայրաքաղաք Անիի առօրյան: Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Բնակիչները զվարճանում են Բարեկենդանի տոնին և չեն նկատում, թե ինչպես է թշնամին ծածուկ թափանցել քաղաք: Հոգևորականը ցանկանում է սթափեցնել քաղաքի երիտասարդ բնակիչներին, որոնք տրվել էին աշխարհիկ վայելքներին: Թշնամին գայթակղում է Անիի խորհրդանիշ առյուծին, և քաղաքը կործանվում է: Շերանիկը սպանում է առյուծին և ընտրում է հոգևոր կյանքը: Պատկերները նորից դառնում են մանրանկար:

Ներկայացման նպատակն է միջազգային հանրությանը ծանոթացնել հայկական ավանդական մշակույթին, մնջախաղի արվեստին և 13-րդ դարի հայկական մանրանկարչությանը, մայրաքաղաք Անիի՝ այդ ժամանակաշրջանին հատուկ առօրյային:
Ներկայացման բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, բեմադրող նկարիչը՝ Շամիր Շահիրյանը, երաժշտությունը՝ Վաչե Շարաֆյանի:

Նշենք, որ այս տարի փառատոնի ժյուրիի անդամ է նաև Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ