copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:47 09-06-2022

Հունաստանի վարչապետ Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային՝ պնդելով, որ հենց Թուրքիան է խախտել երկու երկրների միջև պայմանավորվածությունը, գրում է ermenihaber-ը։

Հունաստանի վարչապետը երկու երկրների միջև վերջին լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ Նա առողջապահական թեմայով մի հանդիպման ժամանակ պատասխանել է նաև թուրք-հունական հարաբերություններին վերաբերող հարցերին։ Անդրադառնալով մարտի 13-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը՝ Միցոտակիսը մասնավորապես ասել է. «Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ քանակի թռիչքներ և դարձյալ վեր հանվեց այն անհասկանալի թեզը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիներում»:

Միցոտակիսը շեշտել է նաև, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը աջակցում են Հունաստանին, և բոլորը պետք է գործեն զուսպ՝ չբացառելով նաև Թուրքիայի նախագահի հետ իր հետագա շփումները:
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն էլ ասել էր, որ իրենք մոտենում են այն վտանգավոր սահմանին, երբ համբերությունը կարող է սպառվել:

Բրատիսլավայում տեղի ունեցած «GLOBSEC 2022» ֆորումում ելույթ ունենալով՝ Հունաստանի պաշտպանության նախարարը նշել էր. «Մենք ունենք դաշնակից, որը մեզ սպառնում է պատերազմով։ Եթե մենք որոշենք ընդլայնել մեր տարածքային ջրերն Էգեյան ծովում, ինչը միջազգայնորեն ճանաչված իրավունք է։ Այսպիսով, դաշնակիցներից մեկը մյուսին սպառնում է պատերազմով: Մենք նման դաշնակիցներ չենք ուզում»:

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու