copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:17 08-06-2022

Արտակ Բեգլարյանը հրավիրել է խորհրդակցություն՝ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման թեմայով

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 8-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներին ու լուծումներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների մասնագիտական խումբ է ձևավորվել, որը կաջակցի Արցախում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծմանն ու բարեփոխումների իրականացմանը: Երեկ և այսօր արդեն մի շարք քննարկումներ ենք ունեցել՝ նաև Հանրապետության նախագահի մոտ: Համոզված եմ, որ առկա է բավականին ներուժ՝ կրթության ոլորտում որակական փոփոխությունների կյանքի կոչման համար՝ միջազգային լավագույն փորձին և մեր տեղական առանձնահատկություններին համապատասխան»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության որակի ապահովման, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանն ու մրցունակ կրթահամակարգ ձևավորելու և մի շարք այլ հարցերի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ նախագահի խորհրդականներ, ՀՀ և Արցախի բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների ղեկավարներ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է