Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 14:34 07-06-2022

Apple-ը ներկայացրել է MacBook Air՝ նոր դիզայնով և M2 չիպով

Apple կորպորացիան WWDC 2022 մշակողների համար շնորհանդեսին ներկայացրել է MacBook Air և MacBook Pro նոութբուքերի նոր մոդելներ։ Շնորհանդեսը հեռարձակվել է ընկերության կայքում։.

MacBook-ի նոր մոդելներն աշխատում են M2 չիպով, որը Apple-ը ներկայացրել է նաև հունիսի 6-ին: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, M2-ի կազմի մեջ մտնող կենտրոնական պրոցեսորը 18 տոկոսով ավելի արագ է աշխատում M1 չիպի պրոցեսորից, իսկ գրաֆիկական պրոցեսորը՝ 35 տոկոսով ավելի արագ: Բացի դրանից, նոր չիպն ունի մինչև 24 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, մինչդեռ M1-ի համակարգիչները ստացել են առավելագույնը 16 գիգաբայթ:

Նոր MacBook Pro-ի դիզայնը մնացել է նույնը, ինչպիսին եղել է նախորդ 13 դյույմանոց մոդելների դիզայնը, իսկ MacBook Air-ի դիզայնը զգալիորեն փոխվել է. այն հիշեցնում է 14 և 16 դյույմանոց էկրաններով MacBook Pro-ներին, որոնք Apple-ը ներկայացրել է 2021 թվականի աշնանը:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար