Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:54 02-06-2022

Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք. Փաշինյանը՝ տնտեսվարողներին

Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խաղադրույքներին, ասաց, որ կա օրենք, որը երկու ընթերցմամաբ արդեն ընդունել են․ դրանով արգելվում է կանխիկ դրամների և դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումը օնլայն խաղային հարթակներում.

«Իմ ուշադրությունը գրավում է նաև այն փաստը, որ ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազդներ չեն լինելու, բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ թաքնված գովազդի օրինակներ մենք շարունակաբար տեսնում ենք, կներեք, բայց պետք չէ, որ վարչապետը, փոխվարչապետը կամ բարձրստիճան պաշտոնյաներ նկատեն, զանգեն, ասեն՝ գտեք ձևերը և թաքնված գովազդները վերացրեք ընդհանրապես, որ որևէ տեղում մենք չտեսնենք, եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունեք։ Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք, և ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն նման բան։ Պետք չէ կառավարության հետ հարաբերություններ փչացնել»։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվել և ընդունվել է ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի կողմից ներկայացված «Շահումով խաղերի և ինտերնետ շահումով խաղերի» մասին օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր շահումով խաղերը դարձնել 100 % անկանխիկ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի