copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 16:11 28-05-2022

Փարիզի աստղազարդ երկինքը. Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ

Այսօր կկայանա տարվ ամենակարևոր ֆուտբոլային 2 հանդիպումներից մեկը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում «ականջավոր» գավաթը կվիճարկեն «Լիվերպուլը» և «Ռեալը»։

Հանդիպումը շատ մեծ կարևորություն ունի՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Թիմերի միջև ամենաթարմ հիշողությունները կապված են 2018 թվականի հետ։ Մերսիսայդյան և մադրիդյան ակումբները դարձյալ վիճարկում էին գավաթը։ Գերլարված պայքարում «Ռեալը» հաղթեց 3։1 հաշվով։ Այդ խաղը «Լիվերպուլի» համար «դաժան» ստացվեց։ Նախ, վնասվածք ստացավ հիանալի մրցաշրջան անցկացնող Մոհամեդ Սալահը, ապա անգլիական թիմի իսկական հակահերոսը դարձավ դարպասապահ Լյորիս Կարիուսը՝ թույլ տալով ճակատագրական սխալներ։



Մադրիդի «Ռեալը» եվրոպական ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարը հաղթել է ռեկորդային 13 անգամ։ Ուշագրավ է, որ «արքայական» ակումբը ևս մեկ անգամ հաղթելու դեպքում կրկնակի ավելի գավաթներ կունենա 2-րդ հորիզոնականում գտնվող «Միլանից» (7 գավաթ)։

«Լիվերպուլը» հեղինակավոր գավաթին տիրացել է 6 անգամ. ևս մեկ անգամ նվաճելու դեպքում կհավասարվի հենց «Միլանին» և առաջ կանցնի «Բավարիայից»։

Հանդիպումից առաջ կրքերը բավականին թեժ են։ Փարիզը հայտնվել է ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ ի սկզբանե, եզրափակիչը պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, սակայն ՈւԵՖԱ-ն փոխեց որոշումը և մրցավայր ընտրվեց Ֆրանսիայի մայրաքաղաքը։ Թիմերի երկրպագուներն արդեն իսկ ժամանել են և մարզադաշտի մոտակայքում մեծաթիվ ակցիաներ են իրականացնում։



«Adidas»-ը ներկայացրել Չեմպիոնների լիգայի եզրափակչի հատուկ գնդակը, որի վրա անգլերեն և ռուսերեն գրված է «խաղաղություն» բառը։



Չեմպիոնների լիգայի 67-րդ եզրափակիչը սպասարկելու է ֆրանսիացի Կլեմոն Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Ներկայացնենք նաև թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

«Լիվերպուլ». Ալիսոն, Կոնատե, Վան Դեյկ, Ալեքսանդր-Առնոլդ, Ռոբերտսոն, Ֆաբինյո, Կեյտա, Հենդերսոն, Մանե, Սալահ, Դիաս

«Ռեալ». Կուրտուա, Միլիտաո, Ալաբա, Մենդի, Կարվախալ, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա

Հավելենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում