Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:43 27-05-2022

Ոստիկանները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է. Թովմասյանը գրություն է ուղարկել դատախազին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել գլխավոր դատախազին ոստիկանների կողմից լրացուցիչ միջոցներ կրելու վերաբերյալ։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի խաղաղ հավաքների և ցույցերի ժամանակ: Այս տեղեկության հեղինակը AntiFake.am լրատվական կայքն է:

AntiFake.am-ի հրապարակած հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ոստիկանության զորքերի ծառայողների մոտ նկատվել են 7.62 մմ ինքնաձիգեր, որոնք գտնվում են ոստիկանության զորքերի հաշվեկշռում, փողատակի նռնականետ, որի արձակած արկը հզոր լուսաձայնային ազդեցություն է գործում։ Նշված նռնականետով օգտագործվում է նաև ոստիկանության հաշվեկշռում չգտնվող «VOG-25» մարտական նռնակ:

Ոստիկանության զորքերի հատուկ միջոցների հաշվեկշռում կա 40 մմ լուսաձայնային արկ` «Սվիրել», որի պիտանելիության ժամկետը լրացել է 2021 թվականին։ Ժամկետանց նռնակի օգտագործումը չափազանց վնասակար է և՛ այն կիրառողի, և՛ այն զանգվածի համար, որի դեմ այն կիրառվում է:

Ազգային ժողովի շենքի բակում վերջերս, նաև նախորդ տարի, տեղադրվել են «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ, որոնք ևս արգելված են օգտագործել այն հավաքների դեմ, որոնց շարքերում կան 18 տարեկանից ցածր անձինք: Իհարկե, դրանց կիրառումը բազմահազարանոց հանրահավաքներում ու երթերում, որտեղ կան բավական թվով անչափահասներ և հղի կանայք, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով հանձնարարել իրավասու մարմիններին ուսումնասիրելու ոստիկանության ծառայողների կողմից արգելված հատուկ միջոցներ կրելու և հնարավոր իրավիճակներում օգտագործելու մասին տեղեկությունը և համապատասխան ընթացք տալ, ինչպես նաև սույն ներկայացված հարցի ուսումնասիրության ու լուծման արդյունքների վերաբերյալ ինձ տրամադրել տեղեկություն»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»