Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:29 27-05-2022

Որոշ քաղաքական ուժեր ձեր ցավը, ձեր վիշտը օգտագործում են իրենց կարիքների համար. ԲԴԽ նախագահը՝ զոհվածների ծնողներին

Զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ում հանդիպել են ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, որի ընթացքում Ջհանգիրյանը ծնողներին ասաց.

«Որոշ քաղաքական ուժեր ձեր ցավը, ձեր վիշտը օգտագործում են իրենց կարիքների համար։ Ես չեմ ուզում, որ ձեր ցավը գործիք դառնա ուրիշի ձեռքում»։

Դիտարկմանն ի պատասխան Կարին Տոնոյանն ասաց, որ իրենք օգտագործվելու գործիք չեն․ «Մենք երկու պահանջ ունենք, որ տուժողի իրավահաջորդ լինենք ու վարչապետի արված հայտարարության հիման վրա բողոք ներկայացնենք ու իրեն համարենք ազգի դավաճան, քանի որ չենք ուզում, որ մեր պահանջների համար դատարանը խոչընդոտ դառնա»։

Ջհանգիրյանն ասաց՝ ինքն անձամբ գտնում է, որ զոհվածի ծնողը կարող է բորբոքվել, վիրավորել, կոպիտ խոսել, նույնիսկ հայհոյել. «Ես չնայած տեսել եմ այն ձայնագրությունը, թե ինչպես է իրեն պահում առաջին շարքում նստած զոհվածի հարազատը, դատարանը սանկցիա կիրառեց, ասաց՝ դուրս եկեք դահլիճից, նա դուրս չէր գալիս, նաև ոստիկանների միջամտություն եղավ, ստիպված դատավորը թողեց գնաց։ Պետք է հասկանալ, թե ինչպես է գործը փոխանցվում ուրիշին, դա մեր ամբողջ մարմինը չի կարող անել, դուք այդ գործով կողմ չեք, այդ գործով կողմը Մարտիրոսյան Հակոբն ու Արծվիկ Մինասյանն են։ Դուք, իհարկե, դեպքերից տուժել եք, բայց ֆորմալ, իրավական առումով դուք այստեղ միայն հանդիսատես եք։ Որ եկել, շրջափակել եք մեր շենքը, լավ եք արել, ինչը ես ասացի մեր հանդիպման սկզբում»։

Այս խոսքերից հետո ծնողներից մի քանիսը զայրացած լքեցին դահլիճը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը դատարանի որոշմամբ անցկացվելու է դռնփակ։ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն այսօր` մայիսի 26-ին, բողոքի ակցիա իրականացրին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ` պահանջելով, որ Վերաքննիչ դատարանը դատական նիստերը դռնբաց անցկացնի, որպեսզի հնարավորություն տրվի տուժող կողմին (ծնողներին) և լրատվամիջոցներին մասնակցել նիստերին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը