copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:00 10-11-2024

Իրենց պատճառած ցավը դարձնում են մեզ համար ծաղր. Էդգար Ղազարյանը` Աննա Հակոբյանի «վոյաժի» մասին

«Աննա Հակոբյանի պարագայում դա նորմալ երևույթ է, ցինիզմի դրսևորումները նրա ապրելակերպի մասն են դարձել։ Պիտի հիշեցնեմ, որ 2022 թվականի դեկտեմբերին, երբ Շուշիի մատույցներում ադրբեջանցիներն առաջին անգամ փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և Արցախը սկսեց հայտնվել շրջափակման մեջ, այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը վառել էր բուխարի, մոմեր և հանգիստ նստած կառավարական ամառանոցում ֆուտբոլ էր նայում և այդ տեսանյութը հրապարակել էր ինստգրամում։ Ադրբեջանցիները մի էկրան դրել էին, Շուշիի մատույցներում էին ֆուտբոլ նայում, ինքը՝ տանը։ Այսինքն հատուկ հեգնում էր այն հարյուր հազարավոր արցախցիներին, ովքեր հայտնվել էին շրջափակման մեջ»։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հենց նոյեմբերի 9-ին Աննա Հակոբյանի՝ Աֆրիկայից լուսանկարներ հրապարակելու փաստին։

«Դրանից հետո Ազատ գյուղի կացարանում, երբ ողբերգություն տեղի ունեցավ, որը հայկական բանակի պատմության մեջ ամենամեծ ողբերգությունն էր խաղաղ պայմաններում, այդ ողբերգության լուրը հենց տարածվեց, Աննա Հակոբյանը Իրանից աղջիկների հետ լայն ժպիտով լուսանկարներ էր հրապարակել՝ ցույց տալով, որ երջանիկ տրամադրությամբ լավ օր են վայելում։ Այսինքն նա հատուկ հայ ժողովրդի համար ողբերգական, զգայուն օրերին նա հատուկ ցինիզմով, ծաղրով վերաբերմունք է ցուցաբերում։ Էդ հարցում իր մրցակիցը Աեն Սիմոնյանն է․ եթե հիշում եք, Գեղարքունիքում երբ մարտական գործողություններ եղան, զինծառայողներ զոհվեցին, ինքը սկուտերի վրա լուսանկար հրապարակեց Սևանա լճից։ Լուսանկարը դեպքի օրը չէր արվել, բայց ինքը հրապարակեց հենց այն օրը, երբ Սևանի մյուս ափին ռազմական գործողություններ էին ծավալվել ու զինծառայողներ էին զոհվել»։

Էդգար Ղազարյանը նշեց, որ այս ամենը հատուկ է արվում․ «Միտումնավոր ոչ միայն ուզում են ցավ պատճառել, այլ իրենց պատճառած ցավը դարձնում են մեզ համար ծաղր։ Այսինք իրենք հրճվում են էն ցավի վրա, որը մենք ապրում ենք իրենց պատճառով»։

Ղազարյանի խոսքով՝ Աննա Հակոբյանը գտնվում է 2 մարդկանց ազդեցության տակ և իրեն թվում է՝ եթե նրանց կրկնօրինակի, կլինի նրանց նման․ մեկը՝ Ադրբեջանի նախագահի կինն է՝ Մեհրիբան Ալիևան, մյուսը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը․ «Ուղղակի ինքը չի հասկանում, որ նրանցից մեկը մի քանի գեղեցկության մրցույթներ հաղթելու արդյունքում է դարձել Դոնալդ Թրամփի կինը, մյուսը Ադրբեջանի հասարակության մեջ ամենաազդեցիկ ընտանիքից ամենակրթված աղջիկն է դարձել Ալիևի կինը։ Իսկ թե ինքը որտեղից է ծագել, իր ամուսինը որտեղից է ծագել, ոչ ոք չգիտի»

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ