Ներքին 4 տարի առաջ - 20:08 08-02-2022

ԵԽԽՎ-ն լռում է ցինիկ բռնաճնշումների մասին. Ագնեսա Խամոյան

ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դատը։ Մինչ դատն ընթանում էր , «Հայաստան» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, Առուշ Առուշանյանի համախոհները, ընկերները եկել էին Վերաքննիչ դատարանի մոտ առավոտյան 10։30-ից՝ աջակցելու Առուշ Առուշանյանին, որն ապօրինաբար զրկված է ազատությունից։

«Հայաստան» խմբագրության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որը նույնպես գտնվում էր Վերաքննիչ դատարանի շենքի մոտ, լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանքից՝ ասելով, որ Գորիսի քաղաքապետի նկատմամբ ճնշումները և ձերբակալությունն ապօրինաբար են արվում։ Խամոյանը նաև անդրադարձավ երեկ ձերբակալված սյունեցի դատավոր Բորիս Բախշիյանին՝ նշելով, որ սա առաջին դեպքն է դատավորի կալանքի, և դրա մասին լուռ է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչն անգամ, մինչդեռ նախկին իշխանությունների ժամանակ բարձրաձայնում էին նմանատիպ բաների մասին։

Խամոյանն անդրադարձավ նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից կազմակերպվող վաղվա՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան դիմաց տեղի ունեցող հավաքին՝ նշելով, որ ֆրակցիայով չեն քննարկել դեռ հավաքին մասնակցելը, բայց ինքն անձամբ ողջունում է իրավապաշտպանի կողմից կազմակերպվող այդ հավաքը։

Անդրադառնալով ԵԽԽՎ ՀՀ-ի նկատմամբ գործելաոճին՝ ասաց, որ ԵԽԽՎ-ն լռում է ցինիկ բռնաճնշումների մասին, որովհետև Փաշինյանը պետք է ավարտի գործարքը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից