copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:44 12-03-2022

Սեփական հանցանքները ժողովրդի գրպանը գցող իշխանությունը մենակ է թողել ժողովրդին․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը գրառում է կատարել․

«Արցախում հումանիտար աղետ է՝ չկա գազ, էլ. էներգիա, Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առջեւ։ Խանութներում ալյուրի, շաքարավազի եւ նպարեղենի գների աճն ուղիղ համեմատական է երկրի գահավիժմանը:

Մարդիկ խուճապահար գնում են ինչ կարող են եւ որքան կարող են, որովհետեւ վաղը շաքարավազի ամեն թանկացած կիլոգրամի համար 50-100 դրամ ավել գումար չունեն պարզապես, ու վերջապես՝ ի՞նչ վստահություն հրաժարականի խոստում տված, բայց հետո դա «կատակ» որակած Վահան Քերոբյանի եւ իր շեֆի խոսքի նկատմամբ, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մարդիկ 44 օր պատերազմում «հաղթում էին», հիմա ալյուրի ու ձեթի փոխարեն երկնքից թափվող մանանայի հեքիաթն ինչ է, որ չպատմեն։

Ժողովրդի անունից ամենաշատը խոսող ու սեփական հանցանքները ժողովրդի գրպանը գցող իշխանությունը մենակ է թողել այդ նույն ժողովրդին, հիմա առնվազն կարող էր գնալ գների սառեցման, որոշակի ապրանքների արտահանման արգելքի, բայց ոչ, բա իրենց սրտի օլիգարխները ոնց գերշահույթ ապահովեն, որից էլ իրենց «փայն» հանեն։

Հ.Գ. Լուսանկարներն այսօրվա են, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, իսկ մեր օրերում Աննա Հակոբյանի հիմնադրամին պարտաճանաչ գումար մուծող Արտակ Սարգսյանի ՍԱՍ սուպերմարկետում շաքարավազի գինը տեսնելիս շաքարդ անմիջապես է բարձրանում»։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել