copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:32 24-05-2022

ՀՀ Գլխավոր դատախազը պարգև տալու խնդրանքով դիմել է ՌԴ դատախազին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին վերջերս մի խնդրանքով է դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի խիստ հավաստի տեղեկություններով՝ Դավթյանը Ռուսաստանի գործընկերոջը խնդրել է իրեն «Համագործակցության» մեդալ շնորհել հետագայում այն ճիշտ տեղում ու ճիշտ նպատակին ծառայեցնելու համար: «Բացարձակ հերյուրանք է, իրականության հետ որեւէ կապ չունի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Համագործակցության համար հուշամեդալը, նշենք, պաշտոնավարման ժամկետը լրացող Դավթյանին հետագայում կարիերան Ռուսաստանում դասավորելու ու շարունակելու համար կարող է պետք տալ: Թեեւ հստակ չէ՝ ՀՀ գլխավոր դատախազը վերընտրվելու ցանկություն կամ հնարավորություն կունենա, թե ոչ, բայց, ըստ մեր տեղեկությունների, իշխանություններն այս պաշտոնի համար բոլորովին այլ մարդու թեկնածություն են դիտարկում:
Այս տարվա հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ գլխավոր դատախազին «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով էր պարգեւատրել: Հաղորդագրությունը կարդացողներն այն տպավորությունն էին ստանում, թե Վլադիմիր Պուտինն անձամբ ու միայն Դավթյանին է պարգեւատրել, այնինչ նմանատիպ հուշամեդալներ ՌԴ նախագահն ավելի քան 3000 դատախազի է շնորհել:
Դեռեւս 2021-ի ապրիլի 20-ին ՌԴ նախագահ Պուտինի կողմից ստորագրված հրամանի մեջ նշվում է՝ «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հուշամեդալով ովքեր են պարգեւատրվելու. դրանք թե՛ ՌԴ, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների՝ համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող անձինք են: Այնպես որ, նմանօրինակ մեդալներ, Դավթյանից բացի, 3 հազարի հասնող տարբեր այլ մարդիկ էլ ունեն: Հիմա ՀՀ դատախազը առանձին ուշադրություն ու մեդալ է ուզում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ