copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 22-12-2022

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին:

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Էլիզբարյանի նշանակումը համակարգի համար դրական ազդակ է. նոր զինդատախազի աշխատանքային կենսագրությունը (Լոռու կայազորի զինվորական դատախազ, Շիրակի կայազորի զինվորական դատախազ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ և այլն) հուշում է բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանության մասին:

«Անկախ աշխարհագրությունից՝ Սյունիք, Շիրակ, թե այլ մարզ, պարոն Էլիզբարյանը ծառայությունն իրականացրել է անտրտունջ, հոգատար և սրտացավ», – նշել է Աննա Վարդապետյանը և այս առումով կարևորել Դատախազության որակյալ ներկայությունը կայազորներում:

«Իմ յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսվում է պարոն Էլիզբարյանի զեկուցումով: Եթե տեղեկացնում է, որ Զինված ուժերում լուրջ միջադեպեր, ամենակարևորը՝ մահեր չունենք, ինձ համար այդ օրն այլ տրամադրությամբ է սկսվում: Երբ հակառական է լինում, հասկանում եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք», – նշել է գլխավոր դատախազ Վարդապետյանը:

Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև պատերազմական հանցագործությունների քննությանը և ընդգծել, որ քրեական վարույթների քննության ժամկետների հետ կապված խնդիրը պետք է քննչականների հետ համատեղ հաղթահարել՝ շեշտելով, որ «մեր ու ձեր չկա»:

«Շատ եմ կարևորում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ գործերի քննությունը: Խնդիրները շատ լավ եք պատկերացնում, դրանք շատ են, և թեև վերջերս շտապողական, երբեմն անզուսպ վարքագիծ է դրսևորվում, բայց կարևորը հետևողական աշխատանք ապահովելն ու գործերով տրված հանձնարարականները կատարելն է, որից հետո կքննարկենք ու կհասկանանք այդ գործերի թե՛ որակումների հարցերը, թե՛ հետագա քննության հնարավորությունները»,- ամփոփելով խոսքը՝ նշել է ՀՀ գլխավոր դատախազը և Գրիգոր Էլիզբարյանին մաղթել արդյունավետ ծառայություն:

Նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին գնահատականների ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ համակարգում գրեթե բոլորին անձնապես ճանաչելով՝ այդ թվում նաև նրանց աշխատանքային ուժերն ու հնարավորությունները, առավելագույնն են անելու աշխատանքները որակով և ճիշտ կազմակերպելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ