copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:14 23-05-2022

Պարեկները շարունակում են խստացված ծառայությունը մարզերում և Երևանում․ որքան խախտումներ են հայտնաբերվել

Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայիսի 16-ից 23-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1495 խախտում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 97, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 133 անձ։ 32 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 117-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 778-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 56 անձի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 8 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 119-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 668-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 15 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։

Նշվում է, որ մայիսի 16-ից 23-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 836 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 57 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 62 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 51-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 424-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 6 անձի։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ