Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:34 21-05-2022

Սա պետությո՞ւն է, թե՞ ԺԵԿ. Տիգրան Աբրահամյան

«2018 թ․, երբ այս իշխանությունը հիմք դրեց Արցախի և Հայաստանի հանձման գործընթացին հայտարարեց, որ ոստիկանական զորքերը այլևս չեն զբաղվելու հասարակական կարգի պահպանությամբ, որովհետև նրանք գնալու են սահմաններ՝ մարտական հերթապահություն իրականացնելու, ես չեմ ուզում մանրամասն ներկայացնել, թե իրականում ոստիկանական զորքերի քանի տոկոսն է դրվել մարտական հերթափոխության վրա։ Նվազագույն կազմով տասը-տասնհինգ տոկոսի չափով, որովհետև դուք բոլորդ տեսնում եք, թե Ոստիկանության զորքերը այս իշխանությունը ինչպես է օգտագործու, ինչ հրամաններ է տալիս և փաստացի ինչ ապօրինությունների մեջ է մտցնում»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև նշեց. «Վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչ ակտիվացել է մեր պայքարը, իշխանությունը տարբեր քարոզչական նյութերի միջոցով, համացանցում մեկնաբանությունների միջոցով, մեզ՝ այստեղ հավաքվող մարդկանց, անընդհատ ասում է՝ եթե հայրենասեր եք, գնացեք պոստ պահելու։ Բոլոր այն մարդկանց, ովքեր այստեղ հավաքված մարդկանց ուղարկում են պոստ պահելու, ես ուզում եմ ասել՝ դուք առհասարակ, դուք տեղյա՞կ եք, որ սա պետություն է, սա պետությո՞ւն է, թե ԺԵ՞Կ։ Մարդ կարող է առավոտյան արթնանալ, որոշել, որ ինքը պետք է գնա պոստ պահի, ինչպես Փաշինյանն էր ժամանակին ասում՝ տնից վերցնի սաղավարտը ու զրահաբաճկոնը ու գնա դիրք պահելու։ Բա պետությունն ինչի համար է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել