copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:10 09-06-2021

Մի քանի արձանագրում՝ կապված հայտնի ձայնագրության հետ․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական ակումբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայտնի ձայնագրության հետ կապված մի քանի արձանագրում անենք:

Առաջին, Սերժ Սարգսյանը հեռանալուց առաջ բանակցային գործընթացը բերել ու հասցրել էր այն կետին, երբ բացի միջնորդ երկրներից ու ՀԱՊԿ անդամ երկրներից, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է համակերպվել այն մտքի հետ, որ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Ի դեպ, Իլհամ Ալիևն էլ տարիներ առաջ բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը:

Երկրորդ, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը եղած իրավիճակը ընդունելու և հետագայում մեր դիրքերն առավել ամրապնդելու փոխարեն որոշել է, որ մեկ է՝ ինչ էլ լինի, հասարակությունն իրեն չի հասկանա ու դավաճան կհամարի և արդյունքում որոշել է մտնել գժի, ոչ ադեկվատի դերի մեջ:

Սրանք չեն հասկանում, որ 1994-2018 թվականներին, Արցախի հիմնախնդրի կարգավորման ամենատարբեր փաթեթներ, տարբերականեր են քննարկվել և մեզ հաջողվել է այս տարիների ընթացքում անընդհատ բարելավել մեր դիրքերը բանակցային գործընթացում, ըստ այդմ՝ մեզ առաջարկվող փաթեթներն ու լուծումները գնալով առավել բարենպաստ տեսք են ստացել:

Կապիտուլյանտները, փոխանակ հիմք վերցնեին առկա իրողություններն ու փորձեին իրենք էլ իրենց մասով՝ բարենպաստ դիրքավորման հարց լուծեին

ու անհրաժեշտ բանակցությունների արդյունքում, տարիներ հետո, հաջորդ իշխանությանը կամ եղածը կամ ավելի լավը փոխանցեին, որոշել են փախչել իրականությունից, ինչը պատերազմի է հանգեցրել:

Ու սա այն դեպքում, որ Փաշինյանն ինքը խոստովանել է, որ իրավիճակը չափազանց ռիսկային է՝ գիտակցելով, որ իր հետագա ոչ ադեկվատ քայլերը երկիրը ողբերգության փուլ կարող էր մտցնել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը