copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:40 21-05-2022

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ վարորդները հոսպիտալացվել են

Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 10։00-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են 31-ամյա Անի Մ.-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ.-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ՎԻՍ-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ», իսկ Toyota-ի վարորդը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային