copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:17 19-05-2022

Կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել այս աղետալի որոշումը. Արցախի ԱԺ նախագահ

«Հորդորում եմ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021թվականի փետրվարի 26-ի N149 աղետալի որոշումը»։ Այս մասին այսօր` մայիսի 19-ին, կայացած ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Դիմում եմ Արցախի կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել Արցախի կառավարության 2021-ի փետրվարի 26-ի աղետալի որոշումը: Աղետալի բառը և՛ նշաձողի իջեցմանն է վերաբերում, և՛ կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը: Մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուց։ Մենք բարոյական իրավունք չունենք անարժան ձեւով փակելու մեր համայնքների պատմությունը»,- ասաց նա:

Նշենք, որ որոշումը վերաբերում է 2020թ. պատերազմի հետեւանքով թշնամու տիրապետության տակ անցած համայնքներից բռնի տեղահանված, պետական համակարգում աշխատանք ունեցող քաղաքացիներին ընթացիկ տարվա հուլիսի մեկից աշխատանքից ազատելուն։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին