copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:23 15-05-2022

Եթե ցուցարարը ճիշտ արձագանքի, ՀՀ-ն կշրջանցի աղետը

ՆԱՏՕ անդամ երկրներից միայն Թուրքիան եղբայրական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Նույնիսկ ակնարկում է, որ կարող է խոչընդոտել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս ամենը կպարզվի մի քանի օրից։

Այս մի քանի օրերը լարված են անցնելու Ռուսաստանի համար։ Այդ լարվածությունն արձագանք է գտնելու նաև ՀՀ-ում։ Մայիսի 16-ին ՀՀ վարչապետը մեկնելու է ՌԴ, մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ենթադրվում է, որ ՌԴ-ն կփորձի ՀԱՊԿ երկներին ներքաշել ՌԴ-Արևմուտք հակամարտության մեջ, ստիպելով հանդես գալ հականատօական հայտարարություններով։ Սպասվում է, որ ՌԴ-ն կհարցնի, թե արդյո՞ք ՀԱՊԿ անդամ երկրները կմտնեն պատերազմի մեջ ՌԴ-ի կողմից, երբ Ուկրաինան մտնի ՌԴ տարածք։ Բոլոր երկրներն, այդ թվում Հայաստանը, փորձելու են խույս տալ պատերազմի մեջ ներքաշվելուց, քանի որ տեսնում են, որ ՌԴ-ն պարտվելու է։ Այդ խուսանավումները կանխելու համար ՌԴ-ն, ենթադրաբար, կփորձի ճնշում գործադրել ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի կրակադաշտում երեկ, մայիսի 13-ին, ականի պայթյունից մահացել է Վահրամաբերդ գյուղի 64-ամյա հովիվը։ Մայիսի 14-ին Մասիս քաղաքի ճանապարհին մեկ տասնյակից ավելի ռուսական ԲՄՊ֊-ներ են տեղաշարժվել։ Նշենք, որ որևէ զինավարժանքի մասին տեղեկատվություն չկա։ Հետևաբար՝ ականի պայթյունից հովվի մահը, ՌԴ զինտեխնիկայի շարժը ՀՀ տարածքում ուժի ցուցադրում է, որով ՌԴ-ն ՀՀ-ի վրա ճնշում է գործադրում։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին Երևանի շենքերի տանիքների վրայով այս ու այն կողմ կթռչեն ռուսական ռազմական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ։

ՀՀ-ի համար ՌԴ-ին սատարող հայտարարություններին միանալն աղետալի հետևանք կունենա։ ՀՀ-ն ՌԴ-ին մերժելու կոշտ պատճառ ունի։ ՌԴ-ն չի պաշտպանել ՀՀ-ին 44-օրյա պատերազմում, ոչ էլ 2021-ի մայիսի 12-ին, երբ Ադրբեջանը մտավ ՀՀ տարածք։ Հետևաբար՝ ՀՀ-ն իրավունք ունի չեզոք մնալ, նույնիսկ հայտարարությամբ կամ բանաձևով չսատարել ՌԴ-ին ուկրաինա-ռուսական պատերազմում։ Այս դիրքորոշումը մեղմ հիմնավորումներ էլ ունի. 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման խնդիրներ, Արցախի խնդիր, ներքաղաքական ճգնաժամ, որը խորանում է հակակառավարական հուժկու ցույցերի պատճառով։ Պատահական չէ, որ մայիսի 14-ին Երևանում ցույցերի կազմակերպիչը հայտարարեց. «Հաջորդ շաբաթ մենք կփոխենք մարտավարությունը և ամբողջ քաղաքը ոտքի կկանգնի»։ Իրականում՝ ընդդիմության հաջողությունը կախված է ոչ միայն ցուցարարների քանակից, այլև ուկրաինա-ռուսական պատերազմին ՀՀ-ի չմիջամտելու, արցախյան բանակցությունները միայն Բրյուսելում շարունակելու հարցերի վերաբերյալ ՀՀ-ի հստակ դիրքորոշումից։ Հույս կա, որ ցուցարարն այս հարցերին ճիշտ կարձագանքի, և ՀՀ-ն կշրջանցի հնարավոր աղետը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան