Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:15 18-04-2024

Դեպուտատ մարդ ես, գետինը մտնես դու․ ցուցարարը՝ իշխանական պատգամավորին

ԴՕԿ կուսակցության համակիրները շարունակում են բողոքի ցույցը Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում։ Ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում տարածքում։

Oragir.News-ը զրուցել է ցուցարարներից մի քանիսի հետ։
«Ցեղասպանությունը չեն ուզում ճանաչել, Մեծ Եղեռն են ասում՝ առանց ամաչելու։ Դեպուտատ մարդ ես, գետինը մտնես դու։ Քո երեխան չի ամաչու՞մ քեզանից»,- ասաց մի կին, խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԴՕԿ կուսակցության համակիրները փորձել են փակել Երևանի Աբովյան փողոցը, շղթա կազմելով։ Ոստիկնները 30 վայրկյան են տրամադրել ցուցարարներին, այնուհետև նրանց հրելով դուրս են բերել փողոցից։ Ցուցարարների մի մասը ցրվել է, մյուսները շարունակել են իրենց բողոքի ցույցը, փոքր խմբերով հավաքվելով մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում։

Նշենք, որ ցույցին մասնակցող ԴՕԿ կուսակցության համակիրների մեծ մասը միջին տարիքի կանայք են։

Հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության համակիր մի խումբ կանայք առավոտյան Երևանում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մերձակայքում բողոքի ակցիա են սկսել, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը