Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:52 09-05-2022

Ղրիմի կամուրջը կավերվի․ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական

«Ղրիմի կամուրջն անպայման կավերվի, դա ժամանակի հարց է»,- նման հայտարարություն է արել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը։ Նրա խոսքով, ուկրաինական բանակն արդեն ունի անհրաժեշտ սպառազինություն առաջադրանքը կատարելու համար, բայց զինվորականներին անհրաժեշտ է «շատ ավելի մոտենալ Ազովի ծովի ափին»։
«Վոտ տակ» պարբերականը նշում է, որ մի քանի օր առաջ համացանցում Ղրիմի կամրջի ոչնչացման հետհաշվարկով կայք է հայտնվել։ Իբր դա պետք է տեղի ունենա մայիսի 9-ին։
Ավելի վաղ Լատվիայի ԶՈւ ներկայացուցիչ Յանիս Սլայդինսը նույնպես ենթադրել էր, որ ուկրաինացի զինվորականները կարող են հենց մայիսի 9-ին հարված հասցնել Ղրիմի կամրջին։ Նա այդ կամուրջն անվանել է «շատ կարևոր ռազմավարական օբյեկտ, որի ավերումը լուրջ հարված կլինի Ռուսաստանին, քանի որ դրանով զենք է մատակարարվում ռազմաճակատի հարավային ուղղության համար»։
Ռուսաստանը Ղրիմի հետ կապող գրեթե 19 կիլոմետրանոց կամուրջը շահագործման է հանձնվել 2019թ.-ին։
Ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսական բանակն Ազովի ծովի ափն ամբողջությամբ բռնազավթել է, որը ՌԴ-ին թույլ է տալիս վերահսկել դեպի Ղրիմ տանող ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ուղիները։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին