copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:07 07-05-2022

«Ազովստալից» տարհանվել են բոլոր կանայք, ծերերն ու երեխաները

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ բոլոր կանայք, երեխաները և տարեցները տարհանվել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից։

«Նախագահի հրամանը կատարվել է՝ Ազովստալից տարհանվել են բոլոր կանայք, երեխաներն ու տարեցները»,- ասել է Վերեշչուկը։

Նրա խոսքով, Մարիուպոլի մարդասիրական գործողության այս հատվածն ավարտվել է:

Տարհանումը համակարգում են ՄԱԿ-ը և Կարմիր խաչը։ Նրանք դեռ չեն մեկնաբանել Ուկրաինայի փոխվարչապետի հայտարարությունը։