Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:27 05-05-2022

Ոստիկանները կիրառում են անհամաչափ բիրտ ուժ, այդ թվում՝ անչափահաս երիտասարդների նկատմամբ

Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկված «Դիմադրության» շարժման ադամները ոստիկանական ավտոբուսում երգում «Զարթնիր, լաո» երգը, ապա վանկարկում՝ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան», որից հետո սևբերետովերները սկսում են քաշքշել ու հարվածել բերման ենթարկվածներին։

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Աթյանը, ով նույնպես ավտոբուսում էր, իր էջում հրապարակել էր այդ կադրերը՝ գրելով․ «Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, թուրք նիկոլի հետույքը պահող ոստիկանները բերման ենթարկելիս կիրառում են անհավասար բիրտ ուժ, այդ թվում՝ անչափահաս երիտասարդների նկատմամբ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia, հասկանում եմ, որ ձեր պաշտոնը նվեր է թուրքերից, բայց դուք պարտավոր եք արձանագրել և միջոցներ ձեռնարկել՝ տվյալ թրքահպաակների գործողությունները կանխելու նպատակով»։

Աթոյանը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները վնասել ցուցարարներից մեկի ձեռքը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»