Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:01 14-05-2024

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում նույնիսկ ուսանողների նկատմամբ

Ինչպես գիտենք, ոստիկաններն այս օրերին բիրտ ուժ են կիրառում Բագրատ Սրբազանին աջակցող և անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, հետապնդում և բերման ենթարկում։

Oragir.News-ն այսօր զրուցեց Երևանի պետական համալսարանի երկու ուսանողուհիների հետ, որոնք մեզ հետ զրույցում պատմեցին, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառել և հետապնդել նրանց Բագրատ Սրբազանի հետ շրջայցի ժամանակ։

«Սրբազանի հետ երթով գնում էինք Ժուռնալիստների տուն։ Ճանապարհին ոստիկանները մեզ հորդորում էին, որ դուրս գանք երթևեկելի գոտուց, բայց հնարավոր չէր մայթով քայլել։ Ու քանի որ իրենց պահանջը չէինք կատարում, հարձակվեցին ու փորձում էին բռնել։ Փախել ենք և չենք հասցրել տեսնել՝ որևէ մեկին բռնել են, թե չէ»,-ասաց ուսանողուհին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել