Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:53 05-05-2022

Ոստիկանությունն առևանգել է երիտասարդ ՀՅԴ-ականներին․ ՀՅԴ ՆԱՈՒՄ

Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու Հայաստանի և Արցախի անվտանգությամբ անհանգստացած քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները։

«ՀՀ Ոստիկանությունը մայթեզրից առևանգեց մի խումբ քաղաքացիների՝ առանց օրինական պահանջի ներկայացման և անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ։ Նիկոլի ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ապօրինությունները շարունակվում են»,- հայտնում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։

Միությունից տեղեկացնում են, որ այսօր ոստիկանության կողմից առևանգվել են ՀՅԴ ՆԱՈՒՄ ընկերներ Տարոն Ղազարյանը, Սարգիս Բաղդասարյանը, Գառնիկ Մելքումյանը, Ամիրան Գալավորյանը, Թադևոս Սարգսյանը, Գևորգ Գյուլոմյանը՝ առանց օրինական պահանջի ներկայացման և անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան