copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:05 24-01-2021

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԱՎԵՐԻ ՎՐԱ ԿՐԱԿ ԲԱՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱ

Չինաստանի ծովային ոստիկանությունը (առափնյա պահպանությունը) փետրվարի 1-ից լիազորություններ կստանա կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ՉԺՀ-ի ազգային ինքնիշխանության պաշտպանության համար: Չինաստանի «Տենսյուն սինվեն» լրատվական պորտալը հունվարի 25-ին հայտնել է, որ դա հետևում է ՉԺՀ-ի Ծովային ոստիկանության մասին ընդունված օրենքից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վտանգավոր իրավիճակների դեպքում, որոնք կծագեն օտարերկրյա կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից ծովում հակաիրավական գործողությունների կամ պետական ինքնիշխանության, սուվերեն իրավունքների կամ իրավասության դեմ ոտնձգությունների հետևանքով, ծովային ոստիկանության մարմինները սույն օրենքին, այլ իրավական ակտերին և որոշումներին համապատասխան օժտված են իրավունքով, այդ թվում՝ զենք կիրառելու, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու այդ խախտումների կանխման և վտանգի վերացման համար»,- մեջբերում է պորտալն օրենքի տեքստից:

Այդ իրավական ակտի համաձայն՝ ՉԺՀ-ի ծովային ոստիկանությունը կարող է հրազեն կիրառել այն դեպքերում, երբ կասկածյալները զենք, ռազմամթերք, պետական գաղտնիք ներկայացնող նյութեր, թմրամիջոցներ և այլ իրեր են ապօրինի փոխադրում ու հրաժարվում են ենթարկվել: Զենքի կիրառումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ օտարերկրյա նավն ապօրինի տնտեսական գործունեություն է վարում ՉԺՀ-ի ջրատարածքում, չի ենթարկվում հրամաններին և անտեսում է զննում կատարելու պահանջները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը