Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:13 03-05-2022

Գնահատում ենք ԱՄՆ-ի՝ մեր բարեփոխումներին աջակցելու ջանքերը․ Միրզոյան

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է շատ ամուր հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք համատեղ ջանքերով մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական երկխոսության մակարդակի, և հատկանշական է, որ ես այստեղ եմ ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում։ Այս նիստի ընթացքում մենք կենտրոնանում ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ոլորտի բարեփոխումների, բանկային ոլորտում համագործակցության վրա, համագործակցությունը խորացնելու ուղիներ ենք փնտրում պաշտպանության, ինչպես նաև կոռւպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Եվ մենք գնահատում ենք մեր բարեփոխումներին աջակցելու՝ ԱՄՆ-ի ջանքերը»,- նշել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում էներգետիկ ոլորտը զարգացնելու հարցում՝ կարևորելով քաղաքացիական միջուկային ոլորտում ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը․ ելույթներից հետո ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել