copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:59 18-11-2022

Լեհաստանը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ու դատաիրավական բարեփոխումներին. դեսպան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի համագործակցությունն ու հայտնել Բարձր դատարանի պատրաստակամությունը՝ խթանելու ու զարգացնելու կապերը Լեհաստանի սահմանադրական տրիբունալի հետ, ինչը բխում է հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունից:

Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է նաև Լեհաստանի Հանրապետության գործուն աջակցությունը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրագործմանը:

Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությանը և վերահաստատել է Լեհաստանի Հանրապետության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ու դատաիրավական բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-լեհական միջդատարանական երկխոսությունը և մոտ ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում