Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:42 02-05-2022

Հունան Պողոսյանի եղբոր դեմ քրգործ է հարուցվել

Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր՝ ԽՍՀՄ հավաքականի և Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Պղոսյանը․ «Օրերս ինձ հրավիրեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնեցին, որ իմ դեմ քրեական գործեր են հարուցել ֆեյսբուքում արված իմ մեկնաբանությունների և հրապարակումների առնչությամբ։ Անկեղծ խոստովանեմ, որ դա ոչնչով չազդեց իմ տրամադրության ու տրամադրվածության վրա․ ասել եմ ու ասելու եմ՝ Հայաստանը պիտի մաքրվի աղբից, դավաճանական խմբակներից , ապազգային վիժվածքներից և որևէ քրեական գործ, ճնշում չի կարող ինձ հետ պահել իմ համոզմունքներից։ Նայելով այս օրերին կատարվողին՝ ավելի եմ հիասթափվում մարզաշխարհի, մասնավորապես ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներից։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի նշանակած երկու թզուկները, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ, ֆուտբոլային աշխարհը ենթարկել են տեռորի և իրենց անվախ ու հայրենասեր հորջորջող նախկին ու ներկա ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային չինովնիկները, բերանները ջուր առած, նստել են, կարծես 0֊9 պարտությունը Բուրկինա Ֆասոյի հավաքականն է կրել։ Մաքրել է պետք բոլոր ոլորտները ապազգային կեղտից, մաքրել է պետք Հայաստանը կոլաբորացիոնիստ տականքից»,- ասաց Պողոսյանը։
Նա հավելեց, որ այս պահին պատրաստվում է գնալ փողոց փակելու, և թեկուզ իրեն ծեծեն ու բերման ենթարկեն, միևնույնն է, չեն կարողանալու ճնշել պայքարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել