copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:37 30-04-2022

Քութայիսի օդանավակայանի մոտ բացվել է երկաթուղային կայարան

Վրաստանում այսօրվանից՝ ապրիլի 30-ից, ուղևորատար գնացքները անելու են նոր կանգառ՝ Քութայիսի Կոպիտնարի օդանավակայանի շրջանում, հաղորդում է SOVA-ն։ Նորացված երկաթուղային կայարանը՝ կապված օդային նավահանգստի հետ, ուղևորներ է ընդունում երկրի տարբեր քաղաքներից՝ Թբիլիսիից, Զուգդիդիից, Բաթումից, Փոթիից և Օզուրգեթիից։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Վրացական երկաթուղիները», Կոպիտնարի կայարանից օդանավակայան հասնելու համար ուղևորներից կպահանջվի մոտ 5 րոպե։ Բացի դրանից, Քութայիսի օդանավակայանը տրամադրում է հատուկ տրանսպորտ ուղևորներին տեղափոխելու համար։ Գնացքի տոմսի արժեքը ներառում է անցում մինչև տերմինալ:

Ընկերությունը նաև հաղորդել է, որ յոթ օրվա ընթացքում յուրաքանչյուրը, ով կժամանի օդանավակայան և այնտեղից կմեկնի Վրաստանի այլ տարածաշրջաններ, կստանա գնացքի անվճար տոմսեր։ Երկաթուղային տոմսարկղերում ուղևորները պետք է ներկայացնեն իրենց ավիատոմսերը Քութայիսի օդանավակայանից թռիչքի համար:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը