Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:17 29-04-2022

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները պետք է զարգանան. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր պատասխանել է աբխազ լրագրողների հարցերին։ Մասնավորապես, նրան հարցրել են ռուս-վրացական հարաբերությունների ներկա վիճակի մասին, հաղորդում է Apsnypress-ը։

«Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է զարգանան, և դա բնական է, քանի որ երկրներին կապում են ընդհանուր պատմությունը, ընդհանուր մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև մշակույթն ու մարդկային հաղորդակցությունը»,- ընդգծել է Զախարովան։

Պատասխանելով Վրաստանում երկրորդ ճակատ բացելու Ուկրաինայի կոչերի ֆոնին ռուս-վրացական երկխոսության վերսկսման հեռանկարի մասին հարցին՝ Զախարովան պատասխանել է. «Վրաստանն այժմ ելնում է իր ինքնիշխան քաղաքականությունից՝ ձևավորելով այն։ Ինձ թվում է, որ սա այսօր յուրաքանչյուր երկրի իրական ինքնիշխանության դրսևորումն է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի