copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:12 10-11-2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի․ Մարիա Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի, ինչպես որ նշված է Ռուսաստանի արտգործնախարարության ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի գծով նախևառաջ շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան

Նա հիշեցրել է Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
«Ներկայում եռյակը նախապատրաստվում է կոնտակների մի շարք եվրոպական մայրաքաղաքներում: Կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այս տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի