copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:11 21-04-2022

Ազովստալը շարունակվում է ռմբակոծվել և հրետակոծվել. Ուկրաինայի իշխանություններ  

Washington Post-ի թղթակիցն արբանյակային կապի միջոցով կարողացել է կապ հաստատել «Ազովի» գնդի փոխհրամանատար Սվյատոսլավ Պալամարի հետ, որը շարունակում է մնալ Մարիուպոլի «Ազովստալ» մետաղագործական գործարանում։

Պալամարն ասել է, որ ուկրաինացի զինվորականներն «Ազովստալում» շրջապատված են, սակայն շարունակում են պաշտպանվել։ Նրա խոսքով, ռուսական զորքերը երկու օր գրոհել են գործարանը, բայց չեն կարողացել գրավել այն՝ կորցնելով երեք տանկ, երկու հետևակի մարտական ​​մեքենա, մեկ զրահափոխադրիչ և «շատ հետևակ, Սվյատոսլավ Պալամարի խոսքերը մեջբերում է Washington Post-ը։

Միևնույն ժամանակ, Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն մոտ երկու ժամ առաջ Տելեգրամի իր ալիքում գրել է, որ հենց այդ պահին «Ազովստալը» ռմբակոծվում և հրետակոծվում է։ Նույնը ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկոյան ամփոփագրում, որտեղ տեղի ունեցողը կոչվում է հարձակման նոր փորձ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը