Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:58 11-12-2022

ԵՄ դեսպաններին ռուս սահմանապահները Սյունիքում թույլ չեն տվել մոտենալ սահմանին

Հայաստանում հավատարմագրված Եվրոպական երկրների դեսպանները վերջին ամիսներին հաճախակի են այցելում Սյունիքի մարզ: Oragir.News-ի տեղեկություններով, վերջին այցերից մեկի ընթացքում ԵՄ երկրների դեսպաններից մի քանիսը ցանկություն են հայտնել գնալու դեպի Ներքին Հանդ գյուղի կողմի սահմաններ, սակայն ռուս սահմանապահները թույլ չեն տվել՝ ասելով, որ վտանգավոր է։

Սա այն դեպքում, երբ հոկտեմբերից Հայաստանում են Եվրամիության դիտորդներն, ովքեր հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն են իրականացնում։

Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ալվազյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ միշտ չէ, որ դեսպանների այցերի ընթացքում մարզպետարանից որևէ մեկն ուղեկցում է նրանց։

«Իրենք հաճախ գալիս են մարզպետարան՝ հանդիպման և հետո արդեն տարբեր օրակարգեր են ունենում ու մենք ոչ իրավասու ենք, ոչ էլ անգամ կարող ենք տեղյակ լինել նրանց հետագա օրակարգերից։ Ամեն դեպքում, մենք իրավասու չենք՝ դեպի սահման այցի հետ կապված մեկնաբանություն տալ։ Եթե նման ցանկություն են հայտնում դեսպանները, ապա դա կամ ԱԳՆ-ի կամ էլ սահմանապահ զորքերի հետ պետք է համաձայնեցնեն»։

Մեկնաբանություն ստանալու համար մենք նաև փորձեցինք կապ հաստատել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի սկզբին Պրահայում` Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում:

Եվրոպացի անզեն 40 դիտորդները Հայաստանում մնալու էին առավելագույնը երկու ամիս:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը