Ներքին 4 տարի առաջ - 19:54 15-04-2022

Այն պատգամավորը, որ ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, ուղեղ չունի. արցախցի

«Այն ԱԺ պատգամավորները, որոնք հնչեցնում են կարծիք, որի համաձայն՝ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում ապագա ունենալ, ուղեղ չունեն։ Նրանք ուղեղով և ազգային պետական շահով չեն առաջնորդվում, և իրենք էլ չգիտեն, թե ինչով են առաջնորդվում»: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը։

«Վերջին շրջանում իշխանական պատգամավորների մոտ անկազմակերպ բաներ ենք նկատում։ Նրանց առաջնորդը մի միտք է ասում, դե իրենք էլ պետք է քննարկեն, պաշտպանեն, և ստացվում են անհիմն, անիմաստ հայտարարություններ։ Այս հնչեցված հայտարարությունները հակահայկական և հակապետական են։ Պետք է առհասարակ խոսել հայության, այլ ոչ թե Արցախի ապագայից։ Մեզ պետք է տարածք՝ ապրելու ու զարգանալու համար, այս տարածաշրջանում այն տարածքը, որ հայերին հատկացված է. հայերը զարգանալու հեռանկար չունեն։ Հայերը պետք է պայքարեն ոչ միայն Արցախի համար, այլ նաև Սևրի պայմանագրով հայերին հատկացված տարածքի համար, քանի որ հայը՝ որպես բնական օրգանիզմ, ճիշտ այդ քան տեղի կարիք է զգում զարգանալու համար»,- oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի