Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:23 14-04-2022

Արայիկ Հարությունյանն Արցախի երկրորդ և երրորդ նախագահների հետ քննարկել է ներկա մարտահրավերները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ: