copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:41 05-04-2022

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ձեր խմբագրությունը, որտեղ աշխատում եք, առանց ղեկավարի լինի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստանը մեկ ամիս է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի։ Սույն թվականի փետրվարի 22-ին Արտակ Դավթյանը, որն անցնում է քրեական գործով, ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից․ որպես մեղադրյալ է անցնում զենքի գործով, որտեղ ներգրավված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ԳՇ պետի նախկին տեղակալն ու ՊՆ Ավիացիայի վարչության նախկին պետը: Մի խոսքով` բանակն ու զինված ուժերը վարկաբեկող մի գործ, որի հիմքում կասկածելի մեղադրանք է դրված, փակ նիստեր են արվում, եւ հանրությունը չի կարողանում հետեւել դատերին, իսկ փաստաբանները շաբաթը մեկ հայտարարություն են տարածում` շինծու մեղադրանքի, փորձաքննություններ չնշանակելու եւ քաղաքական հետապնդումների մասին:


Սակայն եթե մի կողմ թողնենք այդ քրեական գործը, ապա պատերազմի վտանգը գլխին կախված երկրում մեկուկես տարի է՝ կազմալուծվում է բանակը, պաշտպանության նախարարներն ու ԳՇ պետերը փոխվում են ավելի հաճախ, քան մյուս բոլոր պաշտոնյաները, զենք չի ներկրվում, սահմանները չեն կահավորվում: Հակառակը` Փաշինյանն առաջարկում է մեր դիրքերը հայելային եղանակով հետ բերել` սահմանային հատվածում զիջումների գնալով թշնամուն:

Եվ նման պարագայում մեկ ամսից ավելի է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում։ Մեկ ամիս առաջ լուրեր շրջանառվեցին, թե օրերս ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին են ցանկանում նշանակել այդ պաշտոնին, բայց անցած շաբաթ Փիլոյանը կալանավորվեց` կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ Եվ փաստացի, պատերազմի մեջ գտնվող ու կրկին լայնածավալ պատերազմի վտանգի առջեւ կանգնած երկիրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ չունի, ասել է թե՝ բանակի ղեկավար չունի, բանակն անտեր է։ Ավելի ճիշտ՝ բանակը մնացել է պատմաբան Սուրեն Պապիկյանի հույսին, որը բանակում ծառայելու տարիներին դանակահարել է իր անմիջական հրամանատարին եւ մեկ տարի նստել, ապա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դարձել նախարար, այն էլ՝ պաշտպանության, սակայն ռազմական գործից գլուխ է հանում այնքան, որքան Վահան Քերոբյանը՝ տնտեսությունից։

Մենք փորձեցինք կապվել Արտակ Դավթյանի հետ, բայց նա չպատասխանեց մեր զանգերին։ Բնական է, որ ծանր դատավճռի վախը թույլ չի տա խոսել: Փոխարենը զրուցեցինք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ, որն այդ պաշտոնից ազատվել է 2021 թվականի փետրվարի 24-ին։

- Պարոն Խաչատրյան, պատերազմող երկրում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունենալը մի քիչ մեծ շռայլություն չէ՞ մեզ համար։

- Շատ մեծ շռայլություն է, բայց պաշտոնական ուղղեք։

- Պաշտոնական պետք է գտնենք, որ ուղղենք, ստիպված՝ նախկին պաշտոնյաների միջոցով ենք փորձում հասկանալ խնդրի էությունը, բարձրացնել այն։ Դուք ԳՇ պետի նախկին տեղակալն եք եւ այդ իմաստով հաստաստ գիտեք այդ պաշտոնի արժեքը։

- Այսինքն՝ կա՞ տենց մի քիչ պատկերացում ունեցող մարդ, որ դրա արժեքը չգիտի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ձեր խմբագրությունը, որտեղ աշխատում եք, առանց ղեկավարի լինի։

- Դժվար է պատկերացնելը։

- Շատ կոպիտ էր, բայց պատկերացրու, որ էդպես է։

- Այդ դեպքում հիմա ինչպե՞ս է բանակը գոյատեւում առանց Գլխավոր շտաբի պետի։

- Եսի՞մ, ի՞նչ իմանամ։

- Ի դեպ, այսպիսի մի տեղեկություն կա, որ ոչ ոք չի ցանկանում այս իրավիճակում ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը, մտածում են՝ վաղը մի բան կստորագրեն, եւ ամբողջ պատասխանատվությունը կմնա իրենց վրա։

- Չեմ կարող ասել՝ ցանկանում են, թե չեն ցանկանում, բայց եթե իրականում էդպես է, ուրեմն վտանգները դրանից ավելի վերեւ կանգնածների մեջ պետք է փնտրել։

- Նշանակողների՞, այսինքն։

- Այո։

- Իսկ եթե Ձեզ այս իրավիճակում առաջարկեին զբաղեցնել այդ պաշտոնը, կհամաձայնեի՞ք։

- Քանի որ չեն առաջարկի, ես դրան չեմ պատասխանի։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու