copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:28 02-04-2022

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել ընդդիմության հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի բոթաբեր ելույթից հետո, մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջոցով փորձել է հասկանալ իրավիճակը, պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայանա ԱԺ եւ բացատրություններ տա ընդդիմադիրներին, ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք Ադրբեջանի կողմից ներկայացվել են Հայաստանին։ Նշենք, որ հայտնի 5 կետերից եւ մեր պատասխանից հետո, որոշ տեղեկություններով, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կրկին պատասխան է ուղարկել, եւ ընդդիմադիրները ցանկացել են իմանալ, թե ինչ է պարունակում այն։ Սակայն Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գալ խորհրդարան, փակ հանդիպում ունենալ «Հայաստան» խմբակցության հետ եւ մանրամասներ ներկայացնել։ Ընդդիմադիրները հրաժարվել են` ասելով, որ իրենց համար ընդունելի չէ այդ ֆորմատը, եթե անգամ փակ հանդիպում, ապա՝ ամբողջ խորհրդարանի հետ: «Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ հանդիպելուց ու զիջումների գնալուց առաջ, հավանաբար, ցանկանում էր մեզ հետ «ա լյա Էդմոն» անել»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմից առաջ 7 շրջանները վերադարձնելու մասին խոսակցությունների օրերին Փաշինյանն այցելել էր Էդմոն Մարուքյանին, եւ ԱԺ նրա սենյակում սուրճ խմելուց հետո վերջինս հայտարարեց, թե ոչ մի վտանգ չկա: Իսկ ամիսներ անց եղավ պատերազմը, ու հիմա շատերը մեղադրում են Մարուքյանին` Փաշինյանի օրակարգը սպասարկելու համար։ Երեկ ԱԺ խորհրդի նիստում Ռուբինյանն ընդդիմադիրներին փոխանցել է, որ Փաշինյանը համաձայն է ԱԺ խորհրդի հետ փակ հանդիպում ունենալ, սակայն ընդդիմադիրներն այս ֆորմատն էլ են մերժել՝ ասելով, թե միայն խորհրդարանի ամբողջ կազմով փակ հանդիպմանն են համաձայն։ Հետաքրքիր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է ձգտում հանդիպել «Հայաստան» դաշինքի հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել